Հայտնի է տասնյոթ գերիների ինքնությունը․ ահա թե ովքեր են նրանք


Րոպեներ առաջ հայտնել էինք, որ ադրբեջանական լրատվականները գրում են, թե Ադրբեջանը տասնյոթ ռազմագերի է պատրաստվում վերադարձնել։

Որոշ ժամանակ անց ՀՀ ՊՆ տեղեկությունը հաստատում է։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ռազմագերիների վերադարձը հնարավոր է դարձել ԱՄՆ միջնորդությամբ։ Պաշտպանության նախարարությունը նաև հայտել է գերիների ինքնությունը։

Տղաներից մի քանիսը վնասվածքներ ունեն։ Եվ այսպես, վարը ներկայացնում ենք տասնյոթ այն գերիների անունները, ովքեր ժամեր անց արդեն կլինեն հայրենիքում․ Մկրտչյան Շահեն Հովհաննեսի, Ջիլավյան Կարեն Սարգսի, Կարապետյան Էրիկ Գարիկի, Կարապետյան Սասուն Հրաչիկի, Հովեյան Մեսրոպ Արթուրի, Մխիթարյան Վրեժ Գոռի,

Կարապետյան Դավիթ Արմենի, Գևորգյան Ռաֆայել Արամի, Ֆարոյան Ալեքսան Սուրիկի, Ղուբաթյան Հրաչյա Էդվարդի, Գիժլարյան Վահե Արտակի, Եգանյան Քաջիկ Արամայիսի, Շահինյան Տիգրան Էդգարի,

Գրիգորյան Սերյոժա Աբրահամի, Եթումյան Վահագն Ալբերտի, Խաչատրյան Գոռ Արամի և Սայադյան Հենրիկ Կարենի։ Բարի և շուտափույթ վերադարձ մեր տղաներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: