Հայտնի է Սեյրան Սարոյանի մահվան պատճառը


Կեսգիշերն անց տեղեկություն տարծվեց Սեյրան Սարոյանի կյանքից հեռանալու մասին։ Նրան ճանաչում են գրեթե բոլորը։ Քաղաքական գործիչը վերջերս դադարել էր քաղաական գործունեությունը իշխանությունների փոփոխման պատճառով։ Սարոյանը պատգամավոր էր և հարում էր Հանրապետական կուսակցությանը։

Նրա մոտ առողջական լուրջ խնդիրներ կային և տարիներ շարունակ բուժում էր ստանում։ Մահն արձանագրվել է Իզմիրլյան բժշկական կենտրոնում։

Նրա մոտ մի շարք խնդիրներ կային․ բոլոր օրգանները հասել էին ֆունկցիոնալ խնդրի, առաջ էր եկել լյարդի փոխպատվաստման անհրաժեշտություն։ Սեյրան Սարոյանը ծնվել է 1967 թ․ սեպտեմբերի երեքինին։

Քաղաքական գործչի անձնագրային անունը Սեդրակ է։ Սեդրակ Սարոյանը ծնունդով Էջմիածնից է։ Շաբաթներ անց նա կդառնար հիսունհինգ տարեկան։ Նա ուներ զինվորական բարձրագույն կրթություն։

1993 թ․ ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական կուրսերը, այնուհետև 2006 թ․՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան և ստացել «Պետության ռազմական անվտանգություն» մասնագիտությունը։ Ցավակցում ենք քաղաքական գործչի ընտանիքին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!