Վերջին տարիներին անչափ նորաձև է դարձել ապագա երեխայի սեռի պարզման միջոցառման կազմակերպումը։ Եվ համացանցային հարթակներում ակտիվորեն տարածվում են այդ միջոցառումների լուսանկարներն ու տեսանութերը, որոնք մեկը մյուսից շքեղ ու հետաքրքրիր են դառնում։

Առանձնակի ուշադրության են արժանանում հայտնի դեմքերի ապագա երեխայի սեռի պարզման արարողությունները։

Եվ ահա ժամեր առաջ իրենց ապագա երեխայի սեռը պարզեցին երգչուհի Մաշ Իսրայելյանը և դերասան Գարիկ Սաֆարյանը։ Ամուսնական այս զույգն ի սկզբանե շատերին է դուր եկել և բազմաթիվ օգտատերեր ուշի ուշով են հետևում նրանց և հիանում ամուսնական այս հայտնի զույգով։

Եվ ահա համացանցը ողողվել է նրանց միջոցառման ուշագրավ դրվագներով։ Նրանք անչափ գեղեցիկ են այն կազմակերպել և ավարտին պարզել, որ առաջեկն աղջիկ է լինելու։ Մաշ Իսրայելյանը չի կարողացել զսպել արցունքները և հույզերն ազատորեն արտահայտել է։

Շնորհավորրում ենք զույգին և երջանիկ կյանք ու առողջ բալիկ ցանկանում։ Օրվա կադրերը ներկայացնում ենք նյութին կից։