Հայտնի երգչուհի Ռիհաննան շուտով նոր ալբոմ կթողարկի


Հայտնի երգչուհի Ռիհաննան պատրաստվում  է    հերթական  նոր  ալբոմը թողարկել:  Նա երաժշտական ոլորտում իր նորությունների մասին վերջերս է հայտարարել: Սակայն ճանաչված երգչուհին չի մանրամասնել, թե արդյոք  երբ լույս կտեսնի  այդ ալբոմը: Մի բան հստակ է.  ալբոմը կլինի ռեգգի ժանրից: Երգչուհին հիմնականում հանդես է գալիս հիպ-հոպ և փոփ ժանրերում:  Հետաքրքիրն այն է, որ  կայացած երգչուհին  չի կողմնորոշվում ինչպես կոչի  այդ ձայնասկավառակը:

<<Ալբոմը պարզապես  R9 եմ կնքել, ի շնորհիվ  իմ սիրելի  երկրպագուների՝ Նեվիների:  Միգուցե այդպես էլ անվանեմ ալբոմը, որովհետև  նրանք տանջել են ինձ այս անունով՝ «R9, R9, ե՞րբ է  պետք է R9-ը թողարկվի>>:

Հիշեցնենք, որ Ռիհաննան ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 200 միլիոն ձայնագրություն և համարվում է աշխարհի ամենավաճառվող  և պահանջված արտիստներից մեկը։

 


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!