Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այս օրերին ընթանում են շախմատային մրցաշարեր։ Հիշեցնենք , որ օրերս Ամերիկայի հավաքականը, որի մեջ ընդգրկված էր նաև Լևոն Արոնյանը (նա ավելի վաղ հրաժարվել էր Հայաստանի անվան տակ ներկայանալ և ներկայանում է որպես Ամերիկայի խաղացող), հրաժարվել է խաղալ ընդդեմ Հայաստանի շախմատիստների։

Իսկ այժմ կարևոր լուրի մասին։ Այսօր Հնդկաստանում Հայսատանի թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց հավաքականները մրցել են Ադրբեջանի շախմատիստների դեմ։

Շտապում ենք տեղեկացնել, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակ խաղաքարերով հիսունմեկերորդ քայլին հաղթել է Նիյատ Աբասովին, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Հադիր Հուսեյինովի հետ:

Հայ խաղացողների հակառակորդներն ադրբեջանցիներ են եղել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շախմատի Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին։

Շնորհավորում ենք հայ գրոսմայստերներին և բազում այլ հաղթանակներ, բարձունքներ մաղթում։ Եվ հենց այստեղ է, որ պետք է արձանագրել՝ որտեղ կա ուժ և միտք, այնտեղ հայը հաղթող է։