Հայկ Սարգսյանը և կինը երեխա են ունեցել․ լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը, որի մասին զույգն ամիսներ շարունակ լռել է


ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ամուսնությունը լայն քննարկումներ առաջ բերեց հանրության շրջանում և երևի թե հենց այդ հանրային քննրակումներն են, որ Հայկ Սարգսյանին և կնոջը ստիպել են գաղտնի պահել իրենց երեխայի լույս աշխարհ գալու փաստը։

Փոքրիկն արդեն չորս ամսական է և մայրիկն ու հայրիկը կարողացել են այս ամիսների ընթացքում այն գաղտնի պահել։

Զարմանլին այն է, որ Հայկ Սարգսյանի կինը բավականին ակտիվ է սոցտիրույթում և սիրով հետևորդներին ցույց  է տալիս իր առօրյայի և կյանքի ուշագրավ մանրամասները, սակայն ոչ ոք չի էլ հասկացել, որ նա մայր է դարձել՝ չնայած այն հանգամանքին, որ հղիության փուլում մեկ-երկու հրապարկմամբ հանդես եկել էր։

Ինչևէ, հայտնում ենք, որ զույգը դուստր է ունեցել, ով արդեն չորս ամիս շարունակ մեծացրել է ծնողների երջանկությունը։

Շնորհավորում ենք զույգին ծնողներ դառնալու կապակցությամբ և փոքրիկին առողջ ու խաղաղ մանկություն մաղթում, իսկ մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!