Հայկ Պետրոսյանը հայր է դարձել․ մանրամասներ


Սիրված դերասան Հայկ Պետրոսյանը, ով նաև լավ նվագում և երգում է, շատերի կողմից է սիրված։ Արտիստի ելույթներին դահլիճը մշտապես մարդաշատ է լինում, իսկ ելույթի ավարտին՝ անվերջանալի բուռն ծափերով։

Նա բեմից անմիջական զրույցներ է հաստատում հանդիսատեսի հետ և միջավայրը դարձնում տրամադրող ու հետաքրքիր։

Դերասանը անձնական կյանքից չի սիրում խոսել և այդ ոլորտում նախընտրրում է լռություն պահպանել։ Իննա Խոջամիրյանի հետ բաժանումից հետո Հայկն ամուսնացել է և նոր միայն պարզ է դարձել, որ դերասանն ամիսներ առաջ հայր է դարձել։

Կյանքի ամենաերջանիկ այս դրվագներից մեկով դերասանը չէր կիսվել և չէր հայտնել, այլ նախընտրել էր լուռ վայելել հայր դառնալու բերկրանքն ու երջանկությունը։ Հայկը համացանցային հարթակում մեծ ակտիվություն չունի։

Միայն վերջերս կնոջն ուղղված գրառում էր կատարել՝ շնորհավորելով իրենց ամուսնության մեկամյակը և շնորհակալ եղել կնոջը, որ կա և որ իրեն երջանկացնում է։


Понравилась статья? Поделиться с друзьями: