Սիրված երգիչ և ինչպես ընդունված է անվանել՝ սիրո երգիչ Հայկոյին մոռանալ չի լինի և անհնարին է։

Երգչի ընկերները, հարազատներն ու կոլեգաները հնարավորին ամեն բան անում են նրա հիաշատակը մշտապես վառ պահելու համար։ Հայկոյի անժամանակ մահը խոր թախիծ բերեց անգամ անծանոթներին։

Օրերս Հայկոյի լավագույն ընկերներից մեկը՝ Արմեն Պետրոսյանը, և երգչի հարզատ եղբայրը հանրությանը հայտնեցին, որ առաջիկայում Հայկոյի հիշատակի համար Լոս Անջելեսում մեծ միջոցառում է պլանավորվում անցկացնել, որը կկայանա սեպտեմբերին ւև որին մասնակից կլինեն Հայկոյի տաղանդավոր ընկերները։

Միջոցառման տոմսերն արդեն վաճառվում են և նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են։

Այս մասին Մենչը համացանցային իր հարթակում գրել է․ «Սեպտեմբերի 20-ին Լոս Անջելեսում տեղի կունենա Հայկոյին նվիրված համերգ, որտեղ մեր սիրված երգիչները կկատարեն նրա երգերը, և այս ամենը կենդանի նվագակցությամբ։ Շտապեք ամրագրել ձեր տոմսերը»։