«Հայերի՛ Շուշին…»․ նախկինում և հիմա. Սիրուշոյի լուսանկարներն Արցախից․ պատերազմից 2 ամիս առաջ


Սիրուշոն համացանցային իր հարթակում նոր կադրեր է հանրայնացրել, որոնք կարոտով են ողողված։ Երգչուհին ցույց է տվել անցած գնացած օրերը, որոնք կարոտով ու մեծ ափսոսանքով է հիշում։

Հանրայնացված լուսանկարներում եգչուհին  ընտանեկան, ընկերական ջերմ, ժամանցային դրվագներ է ցույց տվել։ Դրանք այն երանելի ժամանակներից են, երբ հնարավորություն կար հանգիստը վայելել Արցախում, մասանավորապես՝ Շուշիում։

Սիրուշոյի հանրայնացված դրվագներում կարելի է տեսնել, թե որքան գեղեցիկ և կոլորիտային միջավայրում են նրանք վայելել իրենց հանգիստը ոչ վաղ անցյալում։ Երգչուհին ցույց է տվել կադրեր Շուշիից՝ առաջ և հիմա։

Լուսանկարներն, այո՛, ցավ են պատճառում, սակայն վհատվելն ամենամեծ թուլությունն է, ամուր մնալ ու հզորանալ է պետք։ Լուսանկարներից մեկում Սիրուշոն ամուսնու հետ է Շուշիում՝ պատերազմից ընդամենը երկու ամիս առաջ։

Երգչուհին լուսանկարին կցել է հետևյալ գրառումը․ «Շուշի… պատերազմից 2 ամիս առաջ.. խաղաղ, երջանիկ և գունավոր մեր Շուշին… հայերի՛ Շուշին…»։


Понравилась статья? Поделиться с друзьями: