Հայդի Քլումն այլևս Քլում չէ․ սուպերմոդելի հետաքրքիր որոշումը


Հայդի Քլումը, ամուսնությունից 2 ամիս անց, փոխում է ազգանունը։ Նա արդեն պատրաստել է փաստաթղթերը և դիմել համապատասխան մարմին։ Մի փոքր թղթաբանություն և Հայդին պաշտոնապես կկրի ամուսնու «երաժշտական» ազգանունը։ Այս փոփոխությունը, սակայն, դժվար թե ազդի նրա կարիերայի վրա․ ամենայն հավանականությամբ, միլիոնավոր ամերիկացի և աշխարհի մյուս ծայրերից հանդիսականներ և գլամուրի սիրահարներ Հայդիին այդպես էլ կճանաչեմ որպես Քլում։


Հիշեցնենք՝ երկու ամիս առաջ Քլումն ամուսնացել է գերմանացի երաժիշտ Թոմ Քաուլտցի հետ։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել իտալական Կապրի կղզում՝ շքեղ զբոսանավի վրա։ Պաշտոնապես, սակայն, զույգն իրենց հարաբերությունները գրանցել է դեռևս փետրվարին՝ նշանադրությունից մի քանի ամիս անց։
«Դա այնքան գեղեցիկ էր։ Դա լավագույնն էր, ինչ ինձ հետ պատահել է կյանքիս ընթացքում»,- հարցազրույցներից մեկում նշել է Քլումը՝ ամուսնությունից հետո։
Մեղրամիսը 46-ամյա սուպերմոդելը և 30-ամյա երգիչը վայելել են ընդամենը 3 շաբաթ, ինչից հետո վերադարձել են աշխատանքի։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!