Քիչ առաջ համացանցում ակտիվորեն սկսեց տարածվել մի տեղեկատվություն այն մասին, որ Ադրբեջանը հայկական կողմին է վերադարձրել տասը գերիներ։

Տղաները գերեվարվել էին նոյեմբերի տասնվեցին տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում։ Այս մասին հայտնի է դարձել ադրբեջանական լրաատվականներից, որտեղ որպես հավաստի աղբյուր նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ ՀՀ ՊՆ-ն դեռ պաշտոնական տեղեկատվությամբ հանդես չի եկել։

Ըստ ամենայնի սա եռակողմ հնադիպման արդյունք է՝ չնայած այն բանին, որ հակառակորդ երկիրը հրաժարվել է Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից՝ համարելով, որ այն այս պահին նպատակահարմար չէ և ոչ անհրաժեշտ։

Նման մոտեցումը Ադրբեջանի ԱԳ նախարար Լեյլա Աբդուլաեվան մեկնաբանել է, որ իրենք հրաժարվել են հանդիպումից, քանի որ վերջին պահին հայկական կողմը սադրանքի է դիմել։

Աբդուլաեվան նկատի է ունեցել այն հանգամանքը, որ օրերս հայկական պատվիրակությունն այցելել էր ԼՂ։ Պատվիրակությունը մեկնել էր Ալեն Սիմոնյանի որոշմամբ։