Այսօր սեպտեմբերի քսանմեկն է և օրացույցում Հայաստան աշխարհի համար օրը տոնական է, բայց, ցավոք սրտի, հայ ժողովուրդը տոնական տրամադրություն չունի, քանզի հայի սրտից արյուն է ծորում․ երկիրը վիրավոր է, բայց և լիահույս, որ արևածագերը դեռ առջևում են։

Սեպտեմբերի քսանմեկին սիրված երգիչ Անդրեն նոր երգի պրեմիերայով է հանդես եկել։ Երգը Հայաստանի մասին է և կոչվում է «Հայաստան»։

Երգի խոսքերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը, իսկ երաժշտությունը պատկանում է Վարդան Գալստյանին։ Այն հրաշալի հայրենասիրական ստեղծագործություն է ստացվել, որն այս օրերին յուրաքանչյուր հայի սրտից է ասես բխում։

Տեսահոլոավակում Անդրրեն Ծիծեռնակաբերդում է և երգն աղոթք լինի ասես, որն ուղղված է բոլոր ժամանակների հայերին։

Երգչի երկրպագուներն անմիջապես արձագանքնել են երգչի նոր աշխատանքին և դրական վերաբերմունք ու գովեստի խոսքեր հղել։ Իսկ տեսաահոլովակն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։