Հայաստանի ազգ․ հերոս Հովհաննես Չեքիջյանի ծննդյան օրն է


Այսօր մեծագույն դիրիժոր, ԽՍՀՄ ժողարտիստ, Հայաստանի ազգ․ հերոս Հովհաննես Չեքիջյանի ծննդյան օրն է։ Նա լույս աշխարհ է եկել 1928ի դեկտեմբերի 23ին՝ Կոստանդնուպոլսում:

Ապագա խորհրդային դիրիժոր և կոմպոզիտորը 1934ից 1941ն ուսանել է Վիեննայի Մխիթարյան դպրոցի՝ Կոստանդնուպոլսյան մասնաճյուղում։ 1941ից 1947ը՝ Սուրբ Միշել ֆրանսիական քոլեջում, 1944ից 1951ը՝ Ստամբուլյան կոնսերվատորիայում, 1947ից 1951ն՝ Վիեննայի ուսումնարանի Ստամբուլյան մասնաճյուղում, 1951ից 1953ն՝ Փարիզի կոնսերվատորիայում՝ Ժոն Ֆուրնեի մոտ։

Նա նաև ավարտել է քիմիայի ինստիտուտ՝ ստանալով ինժեներ-քիմիկոսի որակավորում։ 1958ից 1961ն ուսանել է Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում։1946ից 1960ն եղել է Ստամբուլյան պետերգչախմբի գլխ․ դիրիժորի տեղակալ՝ միաժամանակ 1958ից 1961ը լինելով Ստամբուլի օպերայի երաժշտ․ ղեկավար։ 1961ին տեղափոխվել է Հայաստան՝ դառնալով ՀԽՍՀ պետերգչախմբի գլխ․ դիրիժորը։

Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մեծ վարպետությամբ կատարել է դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, հայկական ժողովրդական երգեր, օպերաներից հատվածներ։Ղեկավարել է նաև սիմֆոնիկ համերգներ։ 1973ից 1977ն դասավանդել է երևանյան Ռ․ Մելիքյանի անվ․ երաժշտ․ ուսումնարանում, 1975ից՝ երևանյան Կոմիտասի անվ․ կոնսերվատորիայում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!