Համավարակի դեմ 3-րդ դեղաչափով կարող են պատվաստվել բոլոր չափահասները


Covid19-ի դեմ պայքարը շարունակվում է։ Մասնագետներն ուսումնասիրում են, վերլուծում և առաջարկում պայքարի նոր միջոցներ։ Երկրագնդի յուրաքանչյուր ծայրում ցանկացած մարդ երազում է լսել՝ «համավարակը հաղթահարված է» անչափ սպասված նախադասությունը։

Հաղթահարման կետին հասնելու համար պայքարի միջոցները հարկավոր է կրկնապատկել և ուժեղացնել։ Առաջ են գալիս համավարակի նոր մուտացված տեսակներ, որոնք վտանգներ են առաջ բերում առողջության և կյանքի համար։

Բժիշկները պնդում են՝ այս պահին չկա առավել արդյունավետ միջոց, քան պատվաստումներն են։ Մի շարք երկրներում մարդիկ ստանում են պատվաստման արդեն 3-րդ դեղաչափը։

Հայաստանում նույնպես առաջարկվում է պատվաստման 3-րդ խթանիչ դեղաչափը։ Այն կարող են ստանալ տասնութ տարին լրացած անձիք, որոնց 2-րդ պատվաստումից հետո անցել է վեց ամիս։

Հայաստանի ԱՆ-ն նշում է՝ 2-րդ դեղաչափից 4 շաբաթ անց անձը կարող է կրկին պատվաստվել այլ պատվաստանյութով՝ ըստ գրավոր համաձայնության։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!