Ցավոք սրտի երեկվանից արդեն սկսեց տարածվել այն լուրը, ըստ որի՝ երեկ՝ սեպտեմբերի հինգին թշնամու կրակոցից ևս մեկ զինվոր է ընկել։

Այսօր արդեն պարզ է դարձել զոհված զինծառայողի ինքնությունը։ Ժամկետային զինծառայողը Արման Սարգսյանն է, ով Վայոց Ձորից էր՝ Մալիշկա գյուղից։ Այս մասին որոշակի մանրամասներ է հայտնել վերոնշյալ վարչական շրջանի ղեկավար Գարիկ Նազարյանը։ Ըստ ղեկավարի խոսքի՝ Արման Սարգսյանը ծառայության էր անցել դեռ անցյալ տարի (հունիսից)։

Արմանն ընդամենը քսան տարեկան էր, ով ընտանիքի կրտսեր զավակն էր։ Եղբայրը նույնպես ծառայության մեջ էր, ով հայրենիքին պարտքն է տալիս Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում։

«Ապրում էր ծնողների և տատիկի հետ միասին։ Լավ ընտանիք ուներ, ծնողները հասարակ, լավ մարդիկ են»,- իր խոսքում նշեց վարչական ղեկավարը՝ Գարիկ Նազարյանը։

Հավելենք նաև, որ փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր: Մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում ընկած հերոսի ընտանիքին և բոլոր հարազատներին։