Անահիտ Մուտաֆյանը շարունակում է համացանցային իր գրառումները։ Երեկ դերասանուհին մի գրառում է կատարել, որտեղ մեղադրել է որոշ քաղաքացների և անգամ վիրավորել նրանց։

Նա մասնավորապես գրել է․ «Ամբողջ օրը մեր թանկարժեք մեքենաներից, բրենդային հագ ու կապից, թանկարժեք սանրվածքներից տնքացող ժեխը, որոնք նույնիսկ պոմիդոր ծակելու մի նորմալ ատամ էլ չունեն, մեկնաբանություններում մեզ անվանում են «փողը կորցրած», «5000 դրամով պայքարողներ»։

Ա՛յ կյանքից խռովածներ, եթե հագածս բոթասը վաճառեմ, ձեր ընտանիքներին մի շաբաթ կպահեմ, դուք ո՞ւմ եք 5000 դրամով պայքարող ասում, ձեր վերջին տեսած 5000 դրամանոցը 2017-ի ընտրություններին եք տեսել»։

Այս գրառումը զայրացրել է մի շարք օգտատերերի։ Նրանք առաջարկել են դերասանուհուն զբաղվել իր գործով և չխառնվել քաղաքականությանը և չվիրավորել իր կողքին ապրող քաղաքացիներին։

Նա դերասանական գոծունեությամբ առավել սիրված կմնա հանրության կողմից, քան քաղաքականությամբ զբաղվելով։ Այսպես նա խանգարում է իր դերասանի մասնագիտությանը։