Կրկին ցավալի լուր․ կյանքից հեռացել է ԵՊՀ կարկառուն ներկայացուցիչը


Գրեթե յուրաքանչյուր օր  մահվան բոթով  է սկսվում։ Հանրությունը ցավով է տեղեկանում, որ կյանքից հեռանում են մշակույթի, գիտական և այլ ոլորտների հայտնի դեմքեր։

Եվ ահա այսօր էլ առավոտից տարածվում է այն ցավալի լուրը, ըստ որի՝ կյանքից հեռացել է Արամ Սիմոնյանը։ Նա հանդիսանում է ԵՊՀ նախկին ռեկտորը, ով երկար տարիներ ղեկավարել է Մայր բուհը և իր մասնագիտական բարձր  հմտությունները ներդրել հաալասարանի զարգացման գործում։

Արամ Սիմոնյանը պատմագետ էր և գիտության ոլորտում վաստակաշատ գործիչ։ Ունի մի շարք պարգևներ։ Մայր բուհում ղեկավարման տարիները սկիզբ են առել դեռևս 2006 թվականից և ավարտվել 2019-ին իր հրաժարականի դիմումի ներկայացմամբ։

Նա Հանրապետական կուսակցության ակտիվ անդամ էր և ղեկավարման վերջին տարում նրան առաջադրվեց մեղադրանք։ Նա մեղադրվում էր վատնում կատարելու քրգործով, սակայն նախկին ռեկտորը համաձայն չէր առաջադրված մեղադրանքի հետ, և այն չէր ընդունում։

Ըստ մեղադրանքի՝ Արամ Սիիմոնյանը կատարել էր  երեսունչորս միլիոն դրամի վատնում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!