«Կրկին պարտվեցինք նենգ հիվանդությանը․․․»․ Արմեն Մուրադյանը հայտնել է ավանդ ու ներդրում ունեցած անհատի մահվան մասին․ ցավալի


Կորոնավիրուսը մեկը մյուսի ետևից շարունակում է կյանքեր խլել, այդ թվում՝ հանրությանը հայտնի և հայրենիքի համար կարևորագույն ծառայություններ մատուցող անձանց։

Բժիշկները շարունակ պնդում են՝ պատվաստումը միակ զենքն է ժամանակի այս չարիքի դեմ և հորդորում ու խնդրում են հանրությանը պատվաստվել։ Արմեն Մուրադյանը համացանցային հարթակում խոր ցավով հայտնել է ևս մեկ պրոֆեսորի մահվան մասին։ Նա Բժկական համալսարանի պրոֆեսոր Կարեն Բաբայանն է, ով 74 տարեկան էր։

Պրոֆեսորը մահացել է կորոնավիրուսից։ Բժիշկները ջանք ու եռանդ չեն խնայել և շարունակ պայքար են մղել հիվանդությամբ դեմ, սակայն, ցավոք սրտի, կրկին պարտվել են նենգ հիվանդությանը։

Արմեն Մուրադյանը ցավակցել է պրոֆեսորի հարազատներին և նշել, որ նրա ավանդը մեծ էր ու անգնահատելի։ Մուրադյանը մասնավորապես գրել է․ «Կրկին պարտվեցինք նենգ հիվանդությանը։

Յոթանասունչորս տարեկանում մահացել է ԵՊԲՀ պրոֆեսոր Կարեն Բաբայանը։ Անգնահատելի է պրոֆեսորի ներդրումը և ավանդը մեր հարյուրամյա ԵՊԲՀ-ի զարգացման գործում: Ցավակցում եմ հարազատներին…»։


Понравилась статья? Поделиться с друзьями: