Կրակե անձրև Կիևում․ տեսանյութ


Պատերազմը իրական սարսափ է, դժոխք, որը մարդկությունն ապրում է։ Ժողովուրդները խաղաղության են ձգտում, ինչը երբեք չենք ասի ղեկավարների մասին։

Գերտերությունները շարունակում են չկիսել տարածքները և ժողովուրդներին ներքաշել պատերազմի մեջ։ Խախտել անդորրը, խլել հարազատներին և հասարակությանը թողնել այնպիսի աշխարհ, որն այլևս առաջվանը չէ։ Ռուս-ուկրաինական պատերազմը, թերևս, անակնկալ չսկսվեց։ Այն սպասելի էր։

Ցավոտ ու դաժան սպասում։ Ուկրաինայից տարածվող լուսանկարներն ու տեսանյութերը սարսափեցնող են։ Աշխարհի բոլոր ծայրերից քաղաքական մի շարք գործիչներ կոչերով և հորդորներով հանդես եկան։

Նրանք շարունակում են պնդել, որ հակամարտոթյունը րոպե առաջ պետք է կանգնեցնել, այն հղի է աղետալի վերջաբանով։ Սակայն այս պահի դրությամբ այն դեռ շարունակվում է։ Ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևն է՝ կրակե անձրևի տակ։

Ուղղաթիռներն անհաշիվ են, որոնք հրթիռակոծում են քաղաքը։ Վարը ներկայացված տեսանյութում կարող եք դիտել վերոնշյալի մասն որոշ մարամասներ։


Понравилась статья? Поделиться с друзьями: