Կուզե՞ք տեսնել ինչպես է Միլան ուտեստ պատրաստում․ փոքրիկը զարմացնում է իր կարողություններով․ տեսանյութ


Սիլվա Հակոբյանի դուստրը՝ Միլան, շարունակ հիացնում է մայրիկի և արդեն նաև իր երկրպագուներին։ Նա գրեթե մայրիկի չափ հայտնիություն ունի իր արտիստիկ պահվածքի շնորհիվ։

Փոքրիկը չի խուսափում տեսախցիկից և սիրով ներկայանում է հանրությանը տարաբնույթ թեմատիկայով։ Փոքրիկի ծնողները դեմ չեն նրա հայտնիությանը և սիրով կիսվում են Միլայի մասնակցությամբ կադրերով։ Վերջերս էլ Սիլվան հայտնել էր, որ առաջիկայում դստեր հետ հանդես կգա զուգերգով։

Նրանց հետևորդներն անհամբերությամբ են սպասում նոր ստեղծագործությանը և ադ մասին հայտնում են Սիլվայի համացանցային հարթակներում։ Այս անգամ Միլան ցույց է տվել, թե ինչպես է աշխատում խոհանոցում, ավելին՝ գազօջախի մոտ։

Միլան պատրաստում է մակարոն և հանրայնացված տեսանյութին կից նշվել է․ «Համեցեք «մակարոն» ուտելու»։ Մեկնաբանությունում բազմաթիվ հետևորդներ հիացել են փոքրիկով և նշել, որ անչափ շատ են սիրում նրան։

Միլայի խոհարարական հմտությունները կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: