Covid19-ի ուսումնասիրությունները շարունակական բնույթ ունեն և նորանոր բացահայտումները դեռ առջևում են։ Վիրուսը դեռ բավականաչափ չի բացահայտվել։

Մասանագետները փորձում են հնարավորինս արագ և արդյունավետ բացահայտումների հանգել, որպեսզի դրա դեմ պայքարը նույնպես արդյունավետություն գրանցի։ Օրերս Սինգապուրի մասնագետները հայտարարել են՝ վիրուսը տասնմեկերորդ օրը դադարում է վարակիչ լինել, անգամ, երբ թեստը դրական արդյունք գրանցի, միևնույնն է այն վարակիչ չի համարվում։

Նրանք հետազոտությունն անցկացրել են 73 անձի շրջանում և բոլորի մոտ էլ տասնմեկերորդ օրը վիրուսը հնարավորություն չի ունեցել առանձնացվել կամ արմատավորվել։

Հայ մասնագետները խոսելով վիրուսի մասին՝ նշել են, որ իրենք ուսումնասիրում են վիրուսի սպիտակուցները, դրանց կառուցվածքները։ Մասնագետը հավելել է՝ բնության մեջ կորոնավիրուսի բազմապիսի տեսակներ կան, որոնք կարող են վարակել նաև կենդանիներին։

Անդրադարձել է նաև միֆերին, ըստ որոնց՝ սխտորով կարելի է սպանել կորոնավիրուսային հիվանդությունները, դա և նման այլ մոտեցումները ընդամենը միֆ են։ Առաջարկում ենք վարը կցված տեսանյութում ծանոթանալ մասնագետի գիտական կարծիքին։