Արտակարգ իրավիճակներն ասես հետևում են մեզ և շարունակ հետապնդում։ Լրահոսը լի է բացասական, դժբախտ և ղբերգական լրատվությամբ։ Հերթական արտակարգ դեպքն է հայտնի դարձել, որը զոհերի պատճառ է դարձել։

Այն տեղի է ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում են ինքնաթիռի վայր ընկելու մասին։ Դեպքը գրանցվել է Ջրաբեր գյուղի մոտակայքում։ Այն Աբովյան քաղաքին կից գյուղ է։

Ինքնաթիռն ընկել է ժամը 14։20-ի մոտակայքում։ B55 տիպի ինքնաթիռ է եղել, որն ընկնելուց հետո անմիջապես բռնկվել է։ Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատներ, ինչպես նաև բժշկական խումբ և անմիջապես ցուցաբերել 1-ին օգնություն։

Փրկարարների հետ համատեղ դեպքի վայրում աշխատանքներ է իրականացրել նաև բժշկական խումբը։ Տեղկացնում են, որ կան մարդկային զոհեր։

Դեպքի վայրից հայտնաբերվել է 2 այրված դի։ Աշխատանքները դեռ շարունակվում են։ Հետևեք լրահոսին և եղեք տեղեկացված։ Ցավակցություններ ենք հղում զոհերի ընտանիքներին։