Կնոջ ողբերգական մահից հետո Արամ Մանուկյանը հուզիչ գրառում է կատարել


Օրերս ողբերգական դեպք էր տեղի ունեցել, որի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն արդեն տարածել էինք։  Հանրությանը մինչ սրտի խորքը վշտացրել էր դերասան Արամ Մանուկյանի կնոջ անժամանակ մահը։ Դերասանը համացանցային հարթակներում մեծ ակտիվություն չունի և հրապարակումներով հազվադեպ է հանդես գալիս։

Եվ ահա կնոջ՝ Լիանա Ղազարյանի մահից հետո Արամը հրապարակում է կատարել։ Նա հանրայնացրել է կնոջ հետ համատեղ լուսանկար, որը մակագրել է․ «Շնորհակալ եմ քեզ մեր համատեղ կյանքի ամեն պահի համար»։

Լուսանկարում զույգը երջանիկ է և համատեղ կյանքից ունեցած մի հրաշալի պահ է անմահացրած, որը կմնա դերասանի մտքում ու հոգում որպես քաղցր հիշողություն։

Լիանան և Արամը իրենց համատեղ կյանքի ընթացքում մեկ որդի են ունեցել, ով մայրիկից մի մասնիկ է իրենց կիսատ մնացած ընտանիքում և հավերժ հիշողություն Լիանայից։

Հիշեցնենք, որ Լիանան կյանքից հեռացել է ավտովթարի հետևանքով։


Понравилась статья? Поделиться с друзьями: