Կյանքով․ նոր երգ Հայկոյից․ վայելեք


Հայկոն միշտ ակտուալ է։ Հայկոյի երգերը երբեք չեն հնանում։ Դրանք մեկը մյուսից հրաշք ստեղծագործություններ են, որոնք վայելել են և շարունակում են վայելել սիրո մեծ երգչի անհամար երկրպագուները։

Ժամանակից շուտ կյանքից հեռացած Հայկոն մշտապես կապրի՝ կապրի իր երկրպագուների սրտերում, իր երգերում, որոնք մշտապես ականջահաճո են և կարծես միշտ նոր լինեն։

Հայկոյի սոցիալական հարթակներում հրապարակվել է նրա երգերից մեկը։ Այն վերնագրված է՝ Կյանքով։ Երգը դստեր մասին է՝ հոր երգը դստեր մասին։

Չունենալով դուստր՝ Հայկոն այս երգի միջոցով կարողացել է փոխանցել ունկնդիրներին  հայրական ջերմությունը դստեր նկատմամբ։ Երաժշտության հեղինակը Հայկոն է, իսկ բառերը պատկանում են Րաֆֆի Ալթունյանին։

«Կյանքով ես քեզ եմ պարտական, զարկով իմ սիրտը հայրական, քեզնով հիմա ապրում եմ, սիրտն իմ կուզես քեզ տամ»,-հնչում են երգի բառերում։ Նոր երգը Հայկոյից կարող եք վայելել ստորև կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: