«Կյանքի ախպերներս»․Արաբո Իսպիրյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել


Արաբո Իսպիրյանը միշտ է աչքի է ընկել հայրենասիրական բնույթի ու թեմայի երաժշտական գործունեությամբ։ Վերջին շրջանում նա ավելի ակտիվ է նոր գործեր ներկայացնելով։ Արաբոյի ներկայացրած նոր գործը վերնագրված է «Կյանքի ախպերներս»։

Երգը, ինչպես հասկանալի է, նվիրված է արցախյան վերջին պատերազմի ժամանակ ունեցած մեր թանկագին կորուստներին՝ զինվորականներին։ Երգիչը երգը մասնավորապես նվիրում է Արտավազդ և Արսեն Մարտիրոսյանների, Գոռ Ավագյանի, Ռաֆայել Գեղամյանի, Արմեն Պետոյանի և այլ հերոսացած տղաների հիշատակին։

Այս դեպքում ևս երգի խոսքերը հեղինակել է հայտնի Ավետ Բարսեղյանը։ Երաժշտությունը մշակվել է Կարեն-Սևակ ստուդիայում։ Երգը ներկայացվում է տեսահոլովակի ուղեկցությամբ, որի հեղինակը Վահե Հարությունյանն է։

Երգը կյանքի ախպերների մասին է, նրանց, ովքեր դարձել են կարոտ, երկնքում իրենց սիրած երգերն են լսում։ Արաբո Իսպիրյանի ներկայացրած նոր, անչափ հուզիչ ու սրտառուչ գործին կարող եք ծանոթանալ ստորև կցված նյութի մեջ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!