ԽՍՀՄ նախագահի պաշտոնը տանող ուղին Միխայիլ Գորբաչովը սկսել է 1985 թվականին։ Նա Կենտկոմի գլխավոր քարտուղար էր, որը բավականին պատասխանատու աշխատանք էր։

Այնուհետև զբաղեցրել է Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը, որից հետո էլ ստանձնեց ԽՍՀՄ նախագահի պաշտոնը։ Այդ պաշտոնում քաղաքական գործիչն աշխատեց մինչ ԽՍՀՄ-ի փլուզումը և արդյունքում ստացվեց, որ հենց Գարբոչովն է, որ եղավ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը։ Քաղաքաքական գործիչը կյանքից հեռացել է երեկ՝ օգոստոսի երեսունին, երեկոյան։

Ռուսական լրատվամիջոցներն անմիջապես սկսեցին տարածել այս մասին տեղեկությունը։ Միխայիլ Գորբաչովը կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում։ Նա արդեն բավականին երկար ժամանակ է ինչ ծանր հիվանդ էր։

Կյանքի վերջին րոպեներին գտնվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, որտեղից էլ հայտնել են նախագահի մահվան լուրը։ Նա արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Ավելի վաղ սերնդի նեկայացուցիչները՝ ԽՍՀՄ քաղաքացիները, մեծ ցավով ընդունեցին լուրը։ Ցավակցում ենք նախագահի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։