Կյանքից հեռացել է Գայանե Փայտյանը․ լրագրողը հինգամյա զույգ աղջիկների մայր էր


Գայանե Փայտյանին՝ որպես լրագրող, սցենարիստ, հաղորդավար, ճանաչում և սիրում են շատերը։ Դեռ վաղ տարիներից լրատվությունը նրա մատուցմամբ ուրույն էր և յուրատեսակ։ Մինչ օրս էլ էկրաններին էր և նաև կիսվում էր գիտելիքներով սեփական դպրոցում։

Այսօր հայտնի դարձավ, որ կյանքից հեռացել է Գայանե Փայտյանը։ Լրագրող, հաղորդավարը երկար տարիներ հիվանդ էր։ Գայանեն ծնվել է 1974 թ․, Երևանում և հետագա կրթությունն ու գործունեությունը նույնպես ծավալել Երևանում։ Որպես լրագրող-մեկնաբան աշխատել է մի շարք հեռուստաընկերություններում։

Գայանեն ուներ հաղորդավարական դպրոց, որտեղ կրթություն են ստանում հազարավոր սաներ։ Գայանե Փայտյանն ամուսնացել է 2009 թվաականին։

Նա երկար ժամանակ երեխաներ չէր ունենում և երկար տարիների սպասումից զույգ հրաշքների ծնող դարձավ։ Նրա ամուսինը ինժեներ Էդուարդ Միհրանյանն է։ Զույգի զավակները ծնվել են 2017-ին և այժմ աղջիկներն արդեն հինգ տարեկան են։

Լրագրողի անժամանակ մահվան կապակցությամբ ցավակցություններ են հայտնել նրա ընկերները, կոլեգաները և հազարավոր օգտատերեր։


Понравилась статья? Поделиться с друзьями: