Անմահացած հազարավոր հերոսների ընտանիքներում կարոտն աչքերում մայրեն են միշտ թաց աչքերով սպասումով ապրում։ Ոչ բոլոր սրտերն են, որ կարողանում են ուժեղ լինել ու դիմանալ այդ անծայրածիր վշտին։ Մի ցավալի տեղեկություն է տարածվել, որ կյանքից հեռացել է հերոսի մայր։

Կինը Աննա Դավթյանն է։ Աննան անմահացած հերոս Հովհանես Խաչատրյանի մայրն է։ Նրան ճանաչողները պատմում են, որ Աննան ուժեղ անհատականություն էր, քաջ ու անսահման բարի սիրտ ուներ, խոր հավատք առ Աստված։

Աննա Դավթյանը սիրված էր բոլորի կողմից։ Սակայն կարոտը որդու հանդեպ առավել ուժեղ գտնվեց։ Նա գնաց, սավառնեց դեպի որդին։ Իսկ հերոս որդին, ով զոհվեց հանուն հայրենիքի, ընդամենը քսան տարեկան էր։

Նա ընկել է Հադրութում, երբ շրջափակումից դուրս է եկել և ընկերների հետ հիսուն կիլոմետր անցել, դիրքավորվել Մարտունու շրջանում և կարողացել ետ շպրտել թշնամուն։

Հովհաննեսն իրեն դրսևորել է որպես իսկական հերոս։ Նա վիրավոր ոտքով անգամ չի թողել դիրքը և ընկերներին։ Զոհվել է դիրքում հրամանատարի հետ միասին նոյեմբերի տասին, երբ հակառակորդի կողմից հրետակոծության են ենթարկվել։