Կյանքից հեռացավ մայրս․․․ Ցավալի լուր՝ Արցախի հերոս Ալեն Մարգարյանի ընտանիքից


Ալեն Մարգարյանին շատերը ճանաչեցին և ողջ կյանքում երախտապարտ կմնանք երիտասարդ տղային իր սխրանք, անձնվեր գործի առաջ, որ անգնահատելի է։

Արցախի հերոսի մայրը՝ Նազելի Տերտերյանը, համացանցային տիրույթում հաճախ է հրապարակումներով հանդես գալիս․ խոսում կարևորի մասին, կիսվում մայրական իր վեհ զգացողություններով և  նվիրական  ու թանկ հիշողություններով։

Նազելի Տերտերյանն այս անգամ անչափ հուզիչ գրառում է կատարել և հայտնել հանրությանը, որ կորցրել է մայրիկին։ Որդո մահն ասես քիչ էր․․․ Կյանքից հեռացել է անմահացած հերոս Ալենի տատիկը։

Ալենի Տատիկը՝ Անահիտ Տերտերյանը, անչափ սիրում էր թոռնիկին՝ Ալենին, և անասելի ծանր էր նրա համար թոռնիկի կորուտը։ Թոռնիկ, ով այս կյանքում այնքան քիչ բան հասցրեց տեսնել, նրա գարունները դեռ առջևում էին։

Տատիկն իր սրտում տարավ անասելի մեծ վիշտ, ցավ ու կարոտ։ Կարոտ, որ ոչ մի բառով նկարագրել չի լինի։ Մեր խորին ցավակցություններն ենք հղում հերոսի ընտանիքին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!