«Կիսատ եմ»․ Սիլվա Հակոբյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել


Օրերս Սիլվա Հակոբյանը տեղեկացրել էր հետևորդներին, որ նոր աշխատանքը կհանձնի երկրպագուների դատին և ահա պրեմիերայով է հանդես եկել։

Այն մեղեդային, հանգիստ և երաժշտությամբ ստեղծագործություն է, որը կոչվում է «Կիսատ եմ»։ Տեսահոլովակին կից Սիլվան գրել է․ «Ահա և տարեսկզբի իմ 1-ին աշխատանքը»։ Երգի հեղինակը Մանե Հակոբյանն է, գործիքավորումը պատկանում է Էդգար Հակոբյանին, իսկ օպերատորը Օլգա Մուրադյանն է։

Տեսահոլովակը սև և սպիտակ երանգավորմամբ է։ Երգը սիրո մասին է, անցած գնացած սիրո մասին։ «Այն պահին երբ սերդ ինձ նոր էր կյանք տվել, ես գտա ինձ, բայց կիսատ եմ ես։

Դու արև ես սառույցի մեջ։ Ա՜խ, առանց քեզ միայնակ եմ ես։ Ուրիշի մեջ ես փնտրում եմ քեզ»,- հնչում են նոր երգի բառերում։ Դրվագներում երգչուհին հանդես է եկել միայնակ։ Նա ամայի փողոցներում, ծառուղիներում և խճուղիներում թափառում է, հիշում սիրելիին և տխրում։

Երկրպագուները գնահատել են սիրելի երգչուհու աշխատանքը, նշել, որ հպարտանում են նրանով և անսահման սիրում նրան։ Մեկնաբանությունների հատվածը ողողել են ջերմ մաղթանքներով։ Տեսահոլովակը դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: