Արդեն երկու տարի է Երկիր մոլորակի բոլոր երկրներում ողջ մարդկությունը բառացիորեն տառապում է Covid19-ի տարածման դեմ։

Մասնագետները հնարավոր ամեն մեթոդ կիրառում են դրանից վայրկյան առաջ ազատվելու համար, սակայն ինչպես երևում է դեռ բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում։ Ինչպես հայտնի է, Covid19-ը ծնունդ է առել Չինաստանում և տարածվել ողջ Երկրով մեկ։

Յուրաքանչյուր երկրում պայքարի միջոցները գրեթե նույնն են։ Այս պահի դրությամբ բոլոր մասնագետները պնդում են, որ կանխարգելիչ միակ միջոցը մնում են պատվաստումները։

Ողջ հանրությունը գնում է պատվաստման։ Կորոնավիրուսը գնալով է՛լ ավելի է ակտիվանում, մուտացվում և ի հայտ գալիս նորրովի։ Արդեն մի քանի շտամներ են հայտնի։ Օրերս ի հայտ է եկել ևս մեկը։ Այն հայտնաբերվել է Կիպրոսում և կոչվել «Դելտակրոն»։

Այս շտամը կորոնավիրուսի նախորդ երկու շտամների՝ դելտայի և օմիկրոնի հիբրիդն է։ Հիշեցնենք, որ Հայաստանում օմիկրոն շտամով երկու դեպք է հայտնաբերվել։