Կինը երբեք չի կարող լինել քեզ այնքան հարազատ, որքան մայրը. Մհեր Արմենիայի տարօրինակ գրառումները


Թերևս գաղտնիք չէ, որ տևական ժամանակ է, ինչ հանրությունը քննարկում է երգիչ Մհեր Արմենիայի ամուսնալուծության վերաբերյալ լուրերը։

Վերջերս երգիչը անդրադարձավ այս քննարկումներին, սակայն իր խոսքն այս մասին ո՛չ հերքող, ո՛չ էլ հաստատող բնույթ ուներ, իսկ որոշ ժամանակ անց նա գրառում կատարեց և հերքեց այդ լուրը։

Մհերը, սակայն, շարունակում է խորհրդավոր գրառումներ կատարել և կարծես ինտրիգ պահպանել անձնական-ընտանեկան այս հարցի շուրջ։

Եվ ահա լրատվական-ժամանցային կայքերից մեկը նկատել է, որ երգիչը և կինը համացանցային տիրույթում առկա իրենց օգտահաշիվներով չեն հետևում միմյանց։ Նաև նկատելի են դարձել Մհերի գրառումները, որոնք հիմնականում ունեն մայր և կին տարբերությունների մասին բովանդակություն։

Մհերը հերթական անգամ կին և մայր համեմատական գրառումն է կատարել և նշել, որ մոր նատամաբ սերը մարդ չի կարող տածել որևէ կնոջ նկատմամբ։ Այս մասին մանրամասն դիտեք վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: