«Կթնդա հայի երգը»․նոր երգ՝ նվիրված հայոց բանակին


Հայոց բանակի ձևավորման տոնական օրվան ընդառաջ՝ Ռիչարդ Մադլենյանը նոր երգ է ներկայացրել, որը նվիրված է մեր բանակին ու զինվորներին: Երգի երաժշտության հեղինակը Ռիչարդն է Մադլենյան, իսկ խոսքերը հեղինակել է Գրիգոր Կյոկչյանը:

Երգը մատուցվում է մի շարք կատարողների միջոցով, որոնց մեջ է նաև Ռիչարդ Մադլենյանը, ինչպես նաև Ստելլան, Գրիգորը, Մարտինը և այլք:

Երգի մեջ հնչում է նաև ռազմակոչ: Ռազմակոչի հեղինակը Ավետիք Իսահակյանն է: Այն երգում կատարում է Գրետա Մեջլումյանը:

Տեսահոլովակում պարային կատարմամբ հանդես է գալիս նաև Արթ դանս շոուն, որի գեղարվեստական ղեկավարը Տիգրան Մնոյանն է:

Նախաձեռնությունն իրականություն է դարձել Վարուժան Մկրտչյանի հովանավորությամբ: Երգը հույսի, հավատի, նոր հզորության, պայծառ և ուժեղ ապագայի մասին է: Այն ոգեղեն շունչ է հաղորդում ունկնդրին՝ նրան տրամադրելով նոր վերածնունդի:

Ռ. Մադլենյանի ներկայացրած նոր գործը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!