Կենդանաբանական այգու բնակիչները թիվն ավելացել է ևս 40 նոր կենդանատեսակով․ տեսանյութ


Կենդանաբանական այգին Երևանի այն այգիներից է, որը փոքրիկների և մեծերի համար սիրելի վայր է։ Իհարկե, այն գեղեցիկ և հարմարավետ այգի կլինի, շատ այցելուներ կունենա, երբ պահպանված լինեն այգու հիգիենիկ բոլոր նորմերը։

Փոքրիկներն այգում հնարավորություն են ստանում ընդլայնել ճանաչողական աշխարհը, կարողանում են ծանոթանալ բնությանը, վայրի կենդանական աշխարհին, նրանց սնման և պահպանման պայմնաններին և է՛լ ավելի մոտ գտնվել բնությանը՝ սիրելով կենդանիներին։

Շուտով գարուն է և Երևանի կենդանաբանական այգին կրկին իր դռները կբացի այցելուների առջև՝ այս անգամ համալրված նոր կենդանիներով և բարեկարգված։ Հայտնում են, որ այգում քառասուն նոր կենդանատեսակներ են ավելացել։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից և նշում՝ որոշ կենդանիներ ծնվել են այգում, որոշներն էլ նվիրատվություն է։ Այս պահին էլ այգու բարեկարգման աշխատանքները շարունակվում են ընթանալ։ Փորձ է արվում պայմանները համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին։

Մեզ մնում է միայն բարեխիղճ վերաբերվել, մաքուր պահել այգին, քանի որ այն մեր հայրենքի մի մասն է։ Առավել մանրամասն առաջարկում ենք տեղեկանալ վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!