Կենդանաբանական այգու Բենգալյան վագրը կքնեցվի․ ահա թե որն է պատճառը


Հայաստանի կենդանաբանական այգին շատերի սիրելի ժամանցի վայրն է։ Երեխաներն այցելում են, հետազոտում և կենդանական աշխարհի մասին նոր գիտելիքներ և տեղեկություններ իմանում։

Կենդանասերներն էլ պնդում են՝ կենդանաբանական այգին բանտ է կենդանիների համար, որտեղ նրանք ուղղակի տանջանքների են ենթարկվում։ Մասնագետները նշում են՝ այգում գտնվող կենդանիները վայրի կյանքին սովոր չեն և ազատության մեջ գտնվելու առաջին իսկ օրվանից նրանք կարող են կյանքին հրաժեշտ տալ։ Երևանի կենդանաբանական այգում է ապրում Բենգալյան վագրը։

Վագրով տարիներ շարունակ հիացել է հանրությունը։ Կենդանին քսանմեկ տարեկան և, ցավոք սրտի, վագրը առողջական բազմաթիվ խնդիրներ ունի այսօր։

Վատառողջ են երիկամները, ենթաստամոքսային գեղձը, բերանի խոռոչում նույնպես առկա են խնդիրներ, ինչպես նաև պարկելախոցերը։ Այս ամենի հետևանքով կենդանին նորմալ չի սնվում և դժվարությամբ են գործում հետին վերջույթները։

Եվ օրերս Երևանի ավագանին հաշվի առնելով մասնագիտական եզրակացությունը՝ որոշում է ընդունել քնեցնել Բենգալյան վագրին՝ փրկելով կենդանուն տանջանքներից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!