Կացինը չշփոթենք կացնահարողի հետ․ Տիգրան Խզմալյանն ադրբեջանակն ագրեսիայի մասին


Տիրան Խզմալյանը, ով հանդիսանում է Եվրոպական կուսակցության ղեկավարը, շարունակում  է համացանցային տիրույթում հայտնել իր տեսակետներն ու վերլուծությունները քաղաքականության վերաբերյալ։

Բոլորին է հայտի, որ Տիգրան Խզմալյանը հակառուսական մոտեցում ունի և նա հաճախ է հայտնում, որ Հայաստանը կսկսի իր զարգացման նոր ճանապարհը, երբ այդ ճանապարհին բաց թողնի Ռուսաստանի ձեռքը։

Ռուսաստան և Հայաստան միասնության մեջ Տիգրան Խզմալյանը դրական ոչինչ չի տեսնում։ Եվ ահա քաղաքական գործիչը հերթական անգամ հայտնում է տարածաշրջանում ռուսական բացասական դերակայության մասին։

Նա մասնավորապես գրել է․ «Ինչպես և 2020 թ. պատերազմը, այսօրվա սադրանքը նույնպես ռսական դահիճի գործն է, որտեղ թրքերը միայն գործիք են։ Կացինը չշփոթենք կացնահարողի հետ»։

Հիշեցնենք, որ Տիգրան Խզմալյանը մշտապես նշում է, որ 2020 թվականի պատերազմը ռուսական կողմի ձեռքի գործն է և այն ձեռնտու էր միայն Ռուսաստանին։ Ըստ նրա՝ Ռուսաստանը շարունակում է սադրանքները այլ դիմակով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!