Կարևոր․ քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունեց Հայաստանին աջակցող բանաձև


Պաշտոնական լրահոսը հրաշալի նորություն է հայտնում․ գրեթե մեկ ժամ Ֆրանսիայի սենատը բանաձև է ընդունել։ Այսպես, Ֆրանսիան Հայաստանին աջակցելու և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկելու բանաձև ըննդունեց։

Այն պահանջում է հեռացնել Ադրբեջանի զորքերը ՀՀ-ից, հորդորում է ազատել ռազմագերիներին, առաջարկում է եվրոպական գործընկերների հետ համագործակցել և Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժել, որը կսահմանի Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքի թիրախավորում,

պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական գազի, նավթի ներկրման հարցերում։ Եվ թերևս, կարևորագույն կետերից մեկը՝ վերահաստատում է ԼՂՀ ճանաչման անհրաժեշտ քայլը, առաջարկում կառավարությանը ԼՂ-ում ստեղծել գրասենյակ, որը կոչված կլինի հումանիտար օգնության համար և վերջում՝ առաջարկում է դիտարկել ՀՀ պաշտպանական ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը։ ։

Բանաձևի ընդունումը ֆրանսիական հայ համայնքը մեծ ոգևորությամբ է ընդունել։ Պակաս ոգևորվածություն չկա նաև Հայաստանում։ Մնում է միայն անցնել իրագործման փուլին։

Նշենք նաև, որ բանաձևն ընդունվել է 295 կողմ և մեկ դեմ ձայներով։ Սպասվում է, որ առաջիկայում բանաձևի ընդունումը նույնպես ձայների մեծամասնությամբ կլինի։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!