Կարևոր․ դպրոցականների և ուսուցիչների համար․ արձակուրդների օրերը հայտնի են


Դպրոցը բոլոր ժամանակներում հանդիսացել է պետության հիմքը։ Դպրոցում է, որ մարդը ՝ որպես սոցիալական էակ և ոչ միայն, սովորում է ինտեգրվել հանրությանը, հայրենասիրության դասեր է քաղում և ստանում հիմնական գիտելիքներ, որոնք ողջ կյանքի ընթացքում անհրաժեշտ են լինում։

Շատ հաճախ լավագույն հիշողությունները մարդ անհատը պահպանում է հենց դպրոցական տարիներից և դպրոցից։ Իսկ դպրոցական տարիներին ցանկանում են, որ հանգստյան օրերն է՛լ ավելի շատ լինեն։

Ինչպես ավելի վաղ տարիներին, այնպես էլ հիմա և կարծում ենք միշտ արձակուրդներն ամենասպասվածն են աշակերտների կողմից և ինչու ոչ նաև ուսուցիչների կողմից․ չէ՞ որ հանգստի կարիք նրանք նույնպես ունենում են։

Եվ ահա ԿԳՄՍ-ն հայտնում է, որ առաջիկա արձակուրդի օրերը հայտնի են։

Դրանք գարնանային արձակուրդներն են, որոնք կմեկնարկեն մարտի քսանից մինչ ապրիլի երկուսը ներառյալ՝ ցածր դասարանների համար և մարտի քսանյոթից մինչև ապրիլի երկուսը ներառյալ՝ երրորդ դասարնից մինչ տասներկու դասարանները։ Բարի հանգստյան օրեր բոլորին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!