Կարտոֆիլներն այսքան համեղ դեռ չեն եղել․ պատրաստեք և կհամոզվեք


Աշխատանքային օրերն արդեն սկսված են և նշանակում է, որ պատրաստելու համար ժամանակը սուղ է։ Եվ հենց դա է պատճառը, որ գտնում ենք այնպիսի բաղադրատոմսեր, որոնց պատրաստման համար քիչ ժամանակ անհրաժեշտ կլինի։ Կարտոֆիային այս ուտեստը կարող եք պատրաստել և մատուցել ընթրիքին։

Անհրաժեշտ է՝

Կարտոֆիլ — 6 հ․

Աղ — 2 թ․գ․

Ձիթայուղ — 2 ճ․գ․

Սոխ — 1 հ․

Սունկ՝ շամպինիոն — 5 հ․

Սերուցք —  150 մլ

Սև պղպեղ — 1 թ․գ․

Սամիթ — 1 փունջ

Այս ուտեստի համար ընտրեք ամենախոշոր կարտոֆլները։ Կեղևահանել հարկավոր չէ։ Լավ լվացեք և դանակով ճեղքեր արեք, ինչպես պատկերված է լուսանկարում։ Ձևամանը պատեք բուսայուղով, ճեղքած կարտոֆիները դասավորեք։

Կարտոֆիլները նույնպես պատեք բուսայուղով, աղ արեք և դրեք ջեռոցի մեջ մինչ կկարմրի։ Այդ ընթացքում պատրաստեք սոուսը․ սոխարածին հավելել մանր կտրատած սունկը, սխտորը, սերուցքը և իհարկե սև պղպեղը։

Լավ խառնեք և թույլ տվեք այն եռա մի քանի րոպե։ Եփված կարտոֆիլները դասավորեք մատուցվող ափսեի մեջ, յուրաքանչյուրի վրա լցրեք մեկական  ճ․գ․ սոուս և վերջ, կարող եք վայելել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!