Կարտոֆիլներն այսքան համեղ դեռ չեն եղել․ պատրաստեք անչափ հեշտ այս ուտեստը և վայելեք ընթրիքը


Կարտոֆիլն տարածված և ամենաօգտագործվող բանջարեղենային մթերքներից է, որը սիրում են բոլորը։ Հազարավոր ուտեստներ կան, որոնք առանց կարտոֆիլի անհնար է պատրաստել և պատկերացնել անգամ չի ստացվի։ Ձեզ ենք ներկայացնում այս բանջարեղենով մի ուտեստ, որը համեղ է, հագեցնող և էսթետիկ․ սեղանն ուղղակի կզարդարվի։

Անհրաժեշտ է՝

Կարտոֆիլ — 5-6 հ․

Կարագ — 100 գ

Պանիր — 150 գ

Սխտոր — 1 պճեղ

Կարմիր պղպեղ, աղ

Սամիթ՝ մի քանի ճյուղ

Եվ այսպես, անցնենք պատրաստման գործընթացին․ կարտոֆիլները կեղևահանել, լվանալ և եփել աղաջրում։ Ապա դուրս բերել և կարագով տաքացված թավայում տապակաել՝ հավելելով աղ, կարմիր պղպեղ, և ճզմած սխտոր։

Տապակել մինչ կարտոֆիլները կկարմրեն, ապա վրան լցնել քերած պանիրը և փակ կափարիչով թողնել կրակին մինչ պանրի հալվելը, այնուհետև մատուցելու ժամանակ վրան շաղ տալ սամիթը։

Ստացվում է բուրումնավետ և անչափ հանեղ ուտեստ, որը կհավանեն բոլորը։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!