Կարպիս Փաշոյանի ուշագրավ հիշողությունները պшտերազմի դաշտից․«Հոկտեմբերի 1-ը շատ հետաքրքիր օր էր․․․»


Կարպիս Փաշոյանը գրում է․ «2020 թ․-ի հոկտեմբերի 1-ին Տիգրան Վարագի, ArmGeo-ի տղաների, ինչպես նաև ռուս լրագրողների հետ միասին գնացինք Հադրութ։

Տիգրանը ռուսներին էս ստիկերներից էր տալիս՝ ծանոթացնելով իրենց գործունեության մանրամասների և առանձնահատկությունների հետ։ Խնդրեցի մի հատ էլ ինձ տա, որ կպցնեմ մոտոյիս վրա։

Հոկտեմբերի 1-ը շատ հետաքրքիր օր էր, մի կողմից անհոգ էինք, քանի որ մինչև վերջ չէինք պատկերացնում, թե ինչ է կատարվում, նույնիսկ կատակներ էինք անում ու նկարվում, մյուս կողմից էլ անհանգիստ էինք, որ հանկարծ մի քnռ գյnւլա չգա ու չկպնի մեզ։

Այնուամենայնիվ որևէ մեկի մտքով չէր անցնի, որ մենք այլևս չենք կարող վերադառնալ Հադրութ։ Երեկոյան հետ եկանք Ստեփանակերտ, ես գնացի իմ ուղղությամբ, մյուսներն՝ իրենց։

Իսկ էս մոռացված ստիկերը փաստորեն ամբողջ պшտերազմի ընթացքում իմ հետ ա եղել։ Ինչ ասեմ․ կկպցնեմ մոտոյին, որ Հադրութում անցկացրած էդ մի օրը երբեք չմոռանամ»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!