Կարինե Հակոբյան. Երեխային պետք է դիտարկել որպես մեկ ամբողջական մարդ և ոչ թե մասերի բաժանել՝ մարմին, հոգի և այլն…


Այդ <<Իմ մարմինը անձնական է>> գրքի մասին Զարուհի Բաթոյանն ասում է, որ ընտրությունը ծնողներինն է, իսկ գիրքը պետք է, որովհետև կան բռնության դեպքեր:

Ես ուզում եմ նրան ասել, որ այդպիսի գրքերից հետո այդ դեպքերը, որոնք նա նշում է, ավելի կշատանան:

Որովհետև երեխային պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, ամբողջական մարդ և ոչ թե մասերի բաժանել՝ մարմին, հոգի և այլն:

Եվ երեխան ինքը երբեք չպետք է մարմնի մասին մտածի որպես ինչ որ առանձին մի բանի: Դա արդեն մտքի մեջ խեղումներ է առաջացնում, որը շատ վտանգավոր է երեխայի առողջ զարգացման համար:

Գիրքը կարծում եմ չպետք է հասներ գրախանութ, այլ պետք է արգելվեր հենց Սոցիալական հարցերի և Կրթության նախարարների կողմից: Պետության մեջ շատ բան այո, կարող է որոշել և ընտրել նախարարը: Դրա համար էլ նրանց ժողովուրդը պահում է:

Կարինե Հակոբյանի ֆեյսբույան էջի գրառում:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!