Տեղեկացրել էինք, որ Նանուլը երեքամյա ընդմիջումից հետո ներկայացել է հանրությանը։ Նա նոր երգի պրեմիերայով հանդես եկավ, որտեղ ներկայացավ գունագեղ և ոճային կերպարներում։

Շատերը հասցրեցին նկատել՝ փոքրիկ երգչուհին մեծացել է և է՛լ ավելի գեղեցկացել։ Սակայն Նանուլի կողքով չանցան նաև քննադատությունները։

Երիտասարդ երգչուհուն մեղադրեցին այն բանի համար, որ նրա տարիքին հարիր չէ և պետք չէր երգել բրենդների, բրենդային հագուստների մասին և որլավ կլիներ տարիքինհամապատասխան գործունեություն ծավալեր։

Այս քննադատություններին անդրադարձել է նաև երգչուհու պրոդյոսերը և ասել․ «Չեմ կարծում, որ բրենդային հագուստի մասին տողերը պիտի սխալ ընկալվեն, քանի որ երիտասարդները մեզանից լավ գիտեն բոլոր բրենդների անունները և պարում են հայտնի երգերի ներքո՝ տարածելով նման հոլովակները յութուբում:

Հավատացեք՝ սա երգ է՝ ուղղակի թիթիզ աղջկա մասին»։ Նա հավելել է՝ չնայած նրան, որ Նանուլը տասներկու տարեկան է՝ նա արտիստ է։