Խաչատուր Բաղդասարյանը,ով հանդիսանում է Ներքին Հանդի ղեկավարը, հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ներկայացրել է տարածքում տիրող իրավիճակը։

Նա հայտնում է, որ մարտի երեքից հինգն ընկած հատվածում Ներքին Հանդ գյուղում, որը գտնվում է Կապանի տարածքում, ադրբեջանցիները առաջ են եկել։

Վարչական ղեկավարը հայտնում է՝ թշնամին առաջացել է մոտ մեկ կիլոմետրի չափով և այդ տարածքներում վրաններ է տեղադրել։ Հանրության շրջանում տեղեկատվությունը անհանգստություն է առաջ բերել, սակայն ՊՆ նախարարությունն այս մասին դեռ պաշտոնական տեղեկատվությամբ հանդես չի եկել։

Քաղաքական և հասարակական մի շարք գործիչներ անդադար նշում են, որ աշխարհում տիրող դժվարին իրավիճակից մեր հակառակորդը կշտապի օգտվել՝ մտածելով, որ մեր դաշնակից երկիր Ռուսաստանն այս պահին ծանր և խառնաշփոթ շրջանում է գտնվում։

Հիշեցնենք՝ մարտի ութիս սկսած արցախահայությունը զրկված է գազից, քանի որ թշնամին վնասել է գազատարը և թույլ չի տալիս վեանորոգման աշխատանքներ իրականացնել՝ կրակ բացելով այդ ուղղությամբ։ Աշխարհին խաղաղություն թող լինի։