Երկրում տիրող խառնաշփոթ իրավիճակը տևական ժամանակ է, և քաղաքական անցուդարձերը վերփոխվում են ամենուրեք խառնաշփոթության։ Ավելի մեծ սերունդը, որ հիշում է այն իրականությունը, երբ Ադրբեջան Հայաստան հարաբերություններն այլ հարթության վրա էին, այնպիսի պատմություններ է հիշատակում, որ մարդ արարածը ահասարսուռի մեջ է ընկնում։
Նմանատիպ մի պատմություն է պատմել իրավաբան Իգոր Ավագյանը։ Նա ֆեյսբուքյան իր օգտահաշվում գրառում է կատարել, որտեղ հիշատակել է պատմություն, որը տեղի է ունեցել 1978-1979 թվականներին։
Իրավաբանը նշում է, որ պատմությունը ձեռք է բերել հավաստի աղբյուրից։ Նշված թվականներին Կապանի ծննդատանը նորածինների 95%-ը մահանում էր։ Բազմաթիվ ստուգումները ամիսներ շարունակ չեն կարողացել պարզել պատճառը։ Եվ 1979 թվականի մայիսին մանկաբարձներից մեկը պարզաբանում է պատմության ողջ էությունը։
Մանկաբարձուհին հետևելով ադրբեջանցի բուժքույրերից մեկին՝ տեսնում է, թե ինչպես է քույրը նորածնի գլուխը ծնվելուց անմիջապես հետո պահում սառը ջրի տակ։ Մանկաբարձուհին աղմուկ է բարձրացնում, որից հետո ադրբեջանցի բուժքույրը խոստովանում է մեղքը։
Ադրբեջանի ղեկավարության ջանքերով բուժքույրը Գորիսի բանտից տեղափոխվում է Ադրբեջան, որտեղ կնոջը հերոսի կոչում են շնորհում՝ ազգանպաստ գործի համար։ Իրավաբանը գրառման վերջում նշում է, որ թշնամու հետ բարեկամություն անելուց առաջ իմանան, որ նման մի պատմություն էլ կչոքի բարեկամություն քարոզողների դռանը։