Կան հերոսներ, որ ծնվում են հենց հերոս լինելու համար, եթե կռիվ են տալիս, ոչ թե աթոռի, այլ հողի համար


Կան հերոսներ, որ ծնվում են հենց հերոս լինելու համար, եթե կռիվ են տալիս, ոչ թե աթոռի, այլ հողի համար: Արցախի «Եղնիկներ» զորամասի շուրջ առասպելներ են հյուսվում, ծնողներն այնտեղ վախենալով և հպարտությամբ են երեխաներին ծառայության ուղարկում,  «Եղնիկներ»-ը չի ընկրկում թշնամու առջև, իսկ այդ զորամասի լեգենդար հրամանատարի Կարեն Ջալավյանի (Քյոխ) մասին երկար կարելի է խոսել:

Չկա զինվոր, ով Քյոխին չճանաչի, եթե անգամ  չի ճանաչում, նրա մասին ծառայության ընթացքում անպայման լսած կլինի:Թե ինչպիսի «զորամասային հեղափոխություն» նա կատարեց «Եղնիկներ»-ում աշխարհի ոչ մի բանակում չի հանդիպի: Զորամասն ուներ իր կովերը, ընտանի կենդանիները: Նա զորամասում աճեցնում էր հատապտուղներ, գիտեր որ դեղաբույսն ինչի համար է:

Նպատակը մեկն էր՝ իր զինվորները կամ «զավակները», ինչպես ինքն էր կոչում, պետք է անպայման թարմ կաթնամթերք ուտեին՝ ստեղծված հենց զորամասում:Իսկ ով չի լսել Արցախի խոտերի բուժիչ հատկությունների մասին: Այդ ամենը Քյոխն հմտորեն օգտագործում էր առողջ, մարտունակ զինվոր ունենալու համար:

Դե էլ ի՞նչ գյուղ առանց «քյոխվա»՝ Քյոխ։ Ահա թե ինչու նա ստացավ Քյոխ անունը:Կարեն Աղասու Ջալավյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով,  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, արժանացել է Արցախի բարձրագույն պետական կոչման՝ Արցախի հերոսի։

Կարեն Ջալավյանը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, 2016 թվականի ապրիլյան պատերազմին, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան երկրորդ պատերազմին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!