Կադրեր Ֆրանսիայի հրապարակից․ Ժաննա Բուտուլյանը լուսանկար է հրապարակել Առուշ Առուշանյանի հետ


Երևանում շարունակվում են ընթանալ բողոքի ակցիաները։ Արդեն մի քանի օր է ընդդիմությունը ցույցեր, հավաքներ է անցկացնում, որոց մասնակիցները շարունակ պնդում են՝ բողոքի ակցիաները լայն թափ կհավաքեն առաջիկայում,

սակայն ցուցարարների թիվը չի ավելանում, ավելին՝ նվազման միտում է նկատվում։ Ցուցարարներին էին միացել Ագնեսա Շահնազարյանը, Լուիզա Ղամբարյանը, Ժաննա Բուտուլյանը, Հրանտ Թոխատյանը և այլք։

Եվ ահա այսօր դերասանուհի Ժաննա Բուտուլյանը համացանցային հարթակում նոր լուսանկարներ է հանրայնացրել Ֆրանսիայի հրապարակից։

Նա պարբերաբար ցույց է տալիս, թե ինչպես են ընթանում հանրահավաքները։ Դերասանուհու հանրայնացրած լուսանկարներից մեկը Առուշ Առուշանյանի հետ է։ Հավելենք, որ նույն լուսանկարը սոցիալական իր էջում հանրայնացրել է նաև Առուշ Առուշանյանը։

 

Հիշեցնենք՝ Ժաննան բոլոր քննադատություններին, որոնք հորդորում էին նրան զբաղվել իր գործով և չխառնվել քաղաքականությանը, Ժաննան օրերս պատասխանել էր՝ իր մասնակցությունը քաղաքականությանը խառնվել չէ, այն հայրենասիրություն է և սեփական կարծիք ունենալ։


Понравилась статья? Поделиться с друзьями: