Դեասնուհի Շուշաննա Թովմասյանը, ով ժամանակին էկրաններից չէր իջնում և ուներ բավականին մեծ ակտիվություն, ամուսնությունից հետո անցավ հանրային պասիվ կյանքի։

Փոխարենը դերասանուհին մեծացնում է որդուն։ Միկան նրա առաջնեկն է, ում ծնողներն ուղղակի պաշտում են։ Շուշաննան պասիվ է նաև համացանցային տիրույթում։

Նա հրապարակումներով հազվադեպ է հանդես գալիս։ Սակայն երբեմն հանրությանը ցույց է տալիս, թե որքան է մեծացել որդին։ Եվ ահա դերասանուհին հերթական անգամ լուսանկարներ է հանրայնացրել, որտեղ ինքը որդու՝ Միկայի հետ է։

Նրանք օվկիանոսի ափին են և վայլելում են արևն ու տաք օդը։ Ավելի վաղ Շուշաննան նոր լուսանկարենրի շարքից մի լուսանկար էր ներկայացրել, որտեղ հանդես է եկել հրաշալի և անչափ էլեգանտ կերպարում։

Մեկնաբանություններում կարելի է հանդիպել այնպիսի գրառումների, որտեղ հետևորդները հիացել են սիրելի դերասանուհու անզուգական կերպարով և նշել , որ կարոտում են և անհամբերությամբ սպասում նրա վերադարձին։