Ծովինար Մարտիրոսյանը բավականին ակտիվ է սոցտիրույթում և սիրով հաղորդակից է դարձնում հետևորդներին իր կյանքի ուշագրավ իրադարձություններին։

Ծովինարը կիսվում է նրանց հետ ինչպես օրվա ուրախ դրվագներով, այնպես էլ տխուր պահերով։ Վերջես դերասանուհու հասցեին շատ են մեղադրանքներն այն մասին, որ Ծովինարը չարաշահում է ֆոտոշոփը։ Դերասանուհուն մեղադրում են մի բանում, որից օգտվում են բացառապես բոլորը։

Այս անգամ դերասանուհին կադրեր է ներկայացրել, որտեղ կերպարային մեծ փոփոխությամբ է հանդես եկել։ Նրան այսպիսին դեռ ոչ ոք չէր տեսել։ Նոր կերպարը նրա շատ է սազում, նա է՛լ ավելի գեղեցիկ է դարձել։

Կադրերին կից Ծովինար Մարտիրոսյանը գրառում է կցել, որտեղ նշում է․ «Կինը երիտասարդ է այնքան ժամանակ, քանի դեռ նրան սիրում են»։ Այս խոսքերը Ծովինարը մեջբերել է Գուստաֆ Ֆլոբերից։

Մեկնաբանություններում կարելի է հանդիպել օգտատերերի ջերմ ու բարի գրառումներին, որոնք բարձրացրել են դերասանուհու տրամադրույթյունը։ Իսկ լուսանկարները սիրով ներկայացնում ենք նյութին կից։