Ծնվել է օլիմպիական չեմպիոնուհու առաջնեկը․ հուզիչ լուսանկար


Ռուս հայտնի գեղարվեստական մարմնամարզուհի Մարգարիտա Մամունը երեկ մայր է դարձել։ Օլիմպիական չեմպիոնուհին այսօր ինստագրամյան իր էջում հրապարակել է հուզիչ լուսանկար, որի վրա պատկերված էր նրա ամուսինը՝ լողորդ Ալեքսանդր Սուխորուկով՝ իրենց առաջնեկին գրկած։ Նա այդ լուսանկարը հրապարակել է նաև ինստագրամյան իր էջում։ Երեխայի սեռն ու անունը դեռ հայտնի չէ։

View this post on Instagram

03.10.2019 ♥️

A post shared by Margarita Mamun (@ritamamun) on

Մարգարիտան և Ալեքսանդրը ծանոթացել են 2013 թվականին՝ Ունիվերսիադայի ընթացքում։ Դրանից հետո սիրահարված երիտասարդներն ստիպված են եղել 1 տարի իրարից հեռու ապրել․ Մարգարիտան Մոսկվայում էր, իսկ Ալեքսանդրը՝ Լոս Անջելեսում։ Տարածության վրա շփվելով նրանք հասկացան, որ չեն կարող առանց միմյանց։ Ալեքսանդրը Մարգարիտային ամուսնության առաջարկություն է արել 2016-ի դեկտեմբերին՝ օլիմպիական պարահանդեսի ժամանակ։ Երջանիկ զույգն ամուսնացել է 2017 թվականի սեպտեմբերին։ Այս տարվա ամռանը Մարգարիտան հայտնել է իր հղիության մասին և հայտարարել, որ ավարտել է մարզական կարիերան։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!